News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ԶՈՒ-ն, հավանաբար, կարագացնի Աֆղանստանում իր գործողությունները, որպեսզի դիմակայի թալիբների հաճախակիացող գրոհներին՝ վերջինների հետ բանակցությունների դադարեցումից հետո հայտարարել է ԱՄՆ կենտրանական հրամանատարության ղեկավար, գեներալ Քանեթ Մաքենզին, տեղեկացնում է Reuters-ը։

Նա հրաժարվել է մեկնաբանել թալիբների այն հայտարարությունը, թե ամերիկացիներին «մեծ կորուստներ» են սպասում բանակցությունները դադարեցնելու համար, սակայն նշել է, որ Աֆղանստանում ամերիկյան զորքերին հազիվ թե կարելի լինի «անպաշտպան» անվանել։

Հարցին, թե թալիբների դեմ գործողությունները կարող են արդյոք օդային հարվածներ եւ գրոհներ ներառել, Մաքենզին պատասխանել է․ «Կարծում եմ՝ մենք լիարժեք միջակայքի մասին ենք խոսում»։

Բանակցությունների դադարեցումը մեծացրել է այն մտավախությունները, որ Աֆղանստանում սեպտեմբերի 28-ին նախագահական ընտրությունների նախաշեմին ավելի շատ բռնություններ կլինեն։

Հիշեցնենք, որ Թրամփը Մերիլենդում աննախադեպ հանդիպում էր կազմակերպում թալիբների հետ։ Հանդիպումը պետք է կայանար անցած հանգստյան օրերին, սակայն նա չեղարկեց այն՝ անցյալ հինգշաբթի Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, որի հետեւանքով մահացել էր ամերիկյան զինվորական ու եւս 11 մարդ։

Մաքենզին ասել է, թե թալիբները չգնահատեցին Վաշինգտոնի հետ բանակցությունների նուրբ բնույթը՝ հավելելով․ «Նրանք սխալ գնահատեցին ամերիկյան ժողովրդի բնավորությունը։ Կարծում եմ՝ նրանք սխալ գնահատեցին Միացյալ Նահանգների նախագահի բնավորությունը»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ