News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
405.93
EUR
394.24
RUB
7.12
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ ծուխը տարածվել է 3-րդ և 4-րդ հարկեր:

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ` մինչև ծխի դադարելը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ)։ Հրդեհը հաջողվել էր մարել միայն օգոստոսի 24-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ