News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին պարծեցել է իր սանրվածքով՝ հայտարարելով, որ իր մազերն ավելի լավն են, քան իր ընկերներից մեծ մասինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների առաջ ելույթ ունենալով Թրամփը հայտարարել է, որ պատրաստ էր հանրահավաք անցկացնել բացօթյա մարզադաշտում, այլ ոչ փակ շենքում, որ տեղավորվեն բոլոր կողմնակիցները: Թրամփի պնդմամբ՝ նույնիսկ պատրաստ էր թրջել իր հայտնի սանրվածքը:

«Դա, համենայնդեպս, ցույց կտար, որ դրանք իմ սեփական մազերն են»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Գուցե դրանք հոյակապ չեն, բայց կարող եմ ասել, որ ավելի լավն են, քան նույն տարիքի իմ ընկերներից մեծ մասինը: Շատ ավելի լավն են: Շատ ավելի»,- հավելել է Թրամփը:

Թրամփի սանրվածքը բազմիցս համացանցում քննարկումների առիթ է դարձել: Այսպես՝ 2012-ին երգչուհի Շերը կասկածել էր, որ Թրամփի մազերը բնական են, ինչի մասին հայտնել էր Twitter-ում: Այդ ժամանակ սովորական բիզնեսմեն Թրամփը այս հայտարարությանը պատասխանել է ասելով, որ ի տարբերություն Շերի՝ իր մոտ ամեն ինչ բնական է: Արդյունքում երգչուհին ցուցադրաբար հրաժարվել էր Macy"s ցանցում գնումներից, որի համասեփականատերը Թրամփն է:

Երդմնակալությունից առաջ Թամփը հայտարարել էր, որ վշտացած չէ այդ օր սպասվող տեղումների պատճառով, քանի որ անձրեւը բոլորին կապացուցի, որ ինքը կեղծամ չի կրում:

Լրագրողները շահարկում էին այն թեման, որ Թրամփի սանրվածքը մազերի փոխպատվաստման արդյունք է, ինչպես նաեւ սթայլինգի՝ մազերի համար հզոր լակի: Ենթադրվում է, որ հատուկ աճեցված մազերն այնպես են սանրվում, որ ծածկվի ծոծրակի ճաղատությունը:

Վեճեր է հարուցում նաեւ Թրամփի մազերի գույնը, որը տարբեր լուսավորությամբ տատանվում է ծղոտադեղնավունից մինչեւ նարնջագույն: Լրագրող Մայքլ Վուլֆի պնդմամբ՝ գույնը ստացվում է գելի միջոցով, որը այնքան շատ է մգանում, որքան երկար է մնում մազերին: Թրամփի անհամբերությունը բերում է «նարնջագույն շիկավուն» երանգի, պնդում է Վուլֆը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել