News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է անվտանգության խորհուրդ գումարելու մասին Կոլումբիայից ագրեսիայի սպառնալիքի առաջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Որպես պետության եւ կառավարության ղեկավար՝ ես որոշում եմ ընդունել Ազգային անվտանգության խորհուրդ գումարելու մասին, որը որոշումներ կընդունի Վենեսուելայի հասցեին Կոլումբիայի կառավարության մարտական սպառնալիքների վերաբերյալ»,- հայտարարել է Մադուրոն խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ նա հայտարարել էր սեպտեմբերի 10-ին Կոլումբիայի սահմանին խոշորածավալ զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք կտեւեն մինչեւ սեպտեմբերի 28-ը: Այս ժամկետում պետք է պատրաստության բերվեն սպառազինության բոլոր համակարգերը:

Վենեսուելայի նախագահի խոսքով՝ մոբիլիզացիայի մասին որոշումն ընդունվել է Կոլումբիայի սահմանին իրադարձությունների վերաբերյալ ռազմավարական հրամանատարության տվյալների վերլուծության հիման վրա: Կարակասը Բոգոտայի կողմից ագրեսիա է զգում, հայտարարել է Մադուրոն: Նա շեշտել է, որ Կոլումբիայի բռնության քաղաքականությունը պետք է Կոլումբիայում մնա, այն Վենեսուելային հարկավոր չէ:

Հունվարի 21-ին Վենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել երկրի նախագահ Մադուրոյի դեմ նրա երդմնակալությունից կարճ ժամանակ անց: Հունվարի 23-ին ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն իրեն հռչակել էր նախագահի պաշտոնակատար։ Նրան այդ պաշտոնում ճանաչել էր ԱՄՆ-ն, որին միացել էին Լիմայի խմբի երկրները (բացի Մեքսիկայից), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ ԵՄ երկրների մեծ մասը։

Պետության գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածն անվանել էր հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կապերը խզելու մասին։ Մադուրոյին աջակցություն էին հայտնել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը, Սիրիան եւ Թուրքիան։  Մոսկվայում Գուայդոյի «նախագահական կարգավիճակը» անվանել էին գոյություն չունեցող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել