News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կատարի ԱԳՆ-ն մեղադրել է Սաուդյան Արաբիային միջազգային իրավունքը խախտելու եւ իր հպատակների միջեւ խտրականություն դնելու շարունակման մեջ էմիրայության շրջափակումից ավելի քան 2,5 տարի հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Սաուդյան Արաբիայի թագավորության պահվածքը, որը հենվում է հրաժարման վրա, չի փոխվել անգամ ճգնաժամն սկսվելուց երեք տարի հետո, որը խզեց սոցիալական կապերը Ծոցում։ Էր Ռիադը շարունակում է խախտել միջազգային իրավունքը եւ մշտապես խտրական քաղաքականություն է վարում Կատարի հանդեպ»,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում։

Նախարարությունում Սաուդյան Արաբիային կոչ են արել համագործակցել Քուվեյթի հետ, որը վերցրել է տարածաշրջանի երկրների միջեւ միջնորդի դերը հակամարտությունում, որպեսզի  դադարեցնի դիմակայությունը եւ հանի հարեւանների կողմից Կատարի շրջափակումը։

Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը 2017 թվականի հունիսին մեղադրեցին Կատարին ահաբեկչությանն աջակցելու մեջ եւ խզեցին նրա հետ դիվանագիտական հարաբերությունները՝ դադարեցնելով ամեն տեսակ կապերը եւ տրանսպորտային շրջափակում իրականացնելով նրա հանդեպ։ Դրան ի պատասխան՝ Դոհան հայտարարեց, որ մեղադրանքներն իր հասցեին պայմանավորված են նրա տնտեսական հաջողություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ