News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը երեքշաբթի iPhone-ի նոր մոդելներ կներկայացնի։ Սթիվ Ջոբսի թատրոնում, Կուպերտինոյի  Apple Park կամպուսի տարածքում տեղի ունենալիք միջոցառման հեռարձակումը կվարվի ընկերության պաշտոնական կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Սմարթֆոնների շնորհանդեսը կսկսվի ժամը 10.00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 20.00-ին)։ Ելնելով կայացած ավանդույթից՝ փորձագետները հաստատում են, որ այն առաջին հերթին կնվիրվի հենց թարմացված iPhone-ին։ Նոր մոդելները հանրությանը ցուցադրելը սեպտեմբերի կեսին ընդունված է դեռեւս 2012-ից, երբ հայտնվեց iPhone 5-ը, որն առաջին անգամ մեծացված տրամագծով էկրան ուներ (4 մատնաչափ նախորդ մոդելների 3,5-ի փոխարեն)։

Նոր iPhone-ներ

Apple Insider պորտալի տեղեկությամբ, որը մասնագիտանում է այդ ընկերության արտադրանքի մասին նորությունների ոլորտում, կներկայացվի սմարթֆոնների երեք մոդել։ Թարմացված շարքը, ենթադրաբար, կստանա iPhone 11 անվանումը, բայց մոդելների անվանումը դրանում կունենա իր տարբերությունները։

Այսպես, նախատեսվում է, որ հանրությանը կներկայացվի սմարթֆոն՝ OLED էկրանով, 6,5 մատնաչափ տրամագծով, որը կկոչվի iPhone 11 Pro Max, ինչպես նաեւ նրա «կրտսեր եղբայրը»՝ iPhone 11 Pro-ն, 5,8 մատնաչափ տրամագծով OLED էկրանով։ Երրորդ գաջեթը էժան սմարթֆոնն է, որը, ինչպես սպասվում է, կստանա iPhone 11 անունը, առանց որեւէ լրացուցիչ հավելման։ Այն զինված կլինի ավելի էժան LCD էկրանով, որի տրամագիծը, ըստ լուրերի, կկազմի 6,1 մատնաչափ։

Apple-ի սմարթֆոնների գլխավոր տեխնոլոգիական նորույթն այս տարի կդառնա բոլոր տարբերակներում հետին վահանակին լրացուցիչ խցիկի առկայությունը։ Այսպես, Pro մասնիկն ունեցող մոդելները զինված կլինեն երեք խցիկներով, իսկ խնայողական մոդելը կունենա երկու խցիկ մեկի փոխարեն, որը կար նրա նախորդում՝ iPhone XR-ում։

Այլ նորույթներ

Apple Insider-ը նշում է, որ միջոցառման ժամանակ կարող է ներկայացվել MacBook նոութբուքի նոր մոդելը՝ 16 մատնաչափ տրամագծով, բայց չի բացառվում, որ դա կարվի ավելի ուշ, այս աշնանը։ Մեծ է հավանականությունը, որ հանրությանը կներկայացվեն Apple Watch սմարթ-ժամացույցներ նոր, տիտանային, ինչպես նաեւ կերամիկական կմախքով։ Մասնագետները չեն բացառում, որ սեպտեմբերի 10-ին կներկայացվի iPad Pro պլանշետ-համակարգչի թարմացված տարբերակը, բայց, պորտալի տվյալներով, նրանցից շատերը հակված են այն մտքին, որ դա նույնպես ավելի ուշ կարվի։

Նոր iPhone-ների հետ միասին, հավանաբար, կներկայացվի Apple-ի նոր օպերացիոն համակարգը՝ iOS 13։ Բացի այդ, ինչպես նշում է Apple Insider-ը, ընկերության ներկայացուցիչները կպատմեն սերվիսների ոլորտի նորարարությունների մասին, այդ թվում՝ սթրիմինգային Apple TV+-ի։

1976-ին հիմնադրված Apple-ը արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետ-համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական նվագարկիչներ եւ այլ տեխնիկա։ Կորպորացիան, որի կենտրոնատեղին Կուպերտինոյում է, աշխարհում ամենախոշորներից է. նրա շուկայական կապիտալացումը կազմում է մոտ 970 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2019-2022թթ․ վարույթում քննված կիբեռհանցագործությունների թիվը աճել է շուրջ 600 տոկոսով
2019-2022թթ․ վարույթների քանակը յուրաքանչյուր տարի կրկնապատկվել է...
Աբու Դաբիում թռչող մոտոցիկլետ է գործարկվել՝ կյանքեր փրկելու համար
Այն կարողանում է գետնից 20 մետր բարձրանալ եւ մինչեւ 80 կմ/ժ արագություն զարգացնել․․․
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կարգելափակի TikTok-ն իր բոլոր սարքերում
Կառավարության սարքերում TikTok-ն արգելելու մասին կառավարության որոշումից հետո Համայնքների եւ Լորդերի պալատների հանձնաժողովները որոշել են, որ TikTok-ը կարգելափակվի բոլոր խորհրդարանական սարքերում․․․
Կարևոր հարցերից մեկը որակյալ մասնագետների պակասն է, նրանց Գյումրիում պահելու, արտահոսքը կանխելու խնդիրը․ ԲՏԱ նախարար
Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել տեխնոկենտրոնի ճարտարագիտության և մուլտիմեդիայի...
Չեխիայի խորհրդարանը պատգամավորներին արգելել է օգտվել TikTok-ից
Արգելքը սահմանվել է  խորհրդարանի ղեկավարության կողմից՝ Կիբեր եւ տեղեկատվական անվտանգության ազգային․․․
Նոր որոշում. Արամի 44 հասցեում կիրականացվի «Թումո ստուդիաներ» անվճար կրթական ծրագիրը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում որոշում է կայացրել, որով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ