News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը ստիպված էր վերակառուցել զինված ուժերը եւ ավելացնել ռազմական ծախսերը՝ այդ թվում եւ Ռուսաստանի ու Չինաստանի պատճառով։ Երկուշաբթի այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հասել ենք ԱՄՆ Զինված ուժերի ռեկորդային ֆինանսավորման՝ 700 մլրդ դոլար անցած տարի, 716 մլրդ՝ այս տարի, 738 մլրդ՝ հաջորդ տարի։ Մենք ընտրություն չունեինք, մենք պետք է վերակառուցեինք մեր զորքերն այն ամենի պատճառով, ինչ տեղի է ունենում այսօր Չինաստանի, Ռուսաստանի, արմատական իսլամի, ամեն ինչի հետ։ Մենք պետք է ինչ-որ բան անեինք»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ Հյուսիսային Կարոլինայում։ Միջոցառումը հեռարձակում էր C-Span հեռուստաալիքը։

Թրամփի խոսքով՝ երկրի ԶՈւ-ն «լիովին հյուծված» էր։ «Հիմա մենք հիանալի (հինգերորդ սերնդի) F-35 (կործանիչ-ռմբակոծիչներ) ունենք, F-18 (կործանիչներ), նոր նավեր, նոր հրթիռներ, մեր ամեն ինչը նոր է»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։

Անցյալ դարասկզբին ԱՄՆ ռազմական ծախսերը հասնում էին երկրի ՀՆԱ 1 տոկոսին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դրանք ավելացան՝ հասնելով ՀՆԱ 20 տոկոսին, իսկ Երկրորդ համաշխարհայինի տարիներին՝ միջինը ՀՆԱ 31,8 տոկոսին։ 1945-ին պաշտպանության վրա ծախսվել է 82 մլրդ դոլար (1,1 տրլն այսօրվա գներով)։

1989-ին Ռոնալդ Ռեյգանի նախագահության օրոք ռազմական բյուջեն գերազանցեց 303 մլրդ դոլարը (617 մլրդ այսօրվա գներով)։ 1990-ականներին, երբ Սպիտակ տունը գլխավորում էր Բիլ Քլինթոնը, պաշտպանության վրա ծախսվում էր տարեկան մոտ 2070 մլրդ դոլար։ Ջորջ Բուշ-կրտսերի օրոք ռազմական ծախսերն ավելացան ավելի քան կրկնակի, ինչը պայմանավորված էր Աֆղանստանում (2001 թվականի հոկտեմբերից) եւ Իրաքում (2003-ի մարտից) գործողություններով։

2016-ին Թրամփի նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք ռազմական կարիքների համար հատկացվել է 607 մլրդ դոլար, իսկ 2017-ին՝ 619 մլրդ (ՀՆԱ մոտ 3,2 տոկոսը)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ