News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի արեւմտյան հատվածում շաբաթ օրը երեկոյան 3 ժամում կայծակի մոտ 1250 հարված է գրանցվել, հաղորդում է Americaru-ն՝ հղում անելով Եղանակի ազգային ծառայությանը:

Սիեթլի Ազգային մետեորոլոգիական ծառայության գրասենյակի տվյալների համաձայն՝ Վաշինգտոնի արեւմուտքում հաճախակի կայծակներով ուժեղ ամպրոպ, հորդառատ անձրեւներ, կարկուտ եւ անսպասելի ջրհեղեղներ են սկսվել: Վաշինգտոնի ժամանակով երեկոյան ժամը 6-ի եւ 9-ի սահմաններում կայծակը հարվածել է 1250 անգամ, որից 200-ը գրանցվել է Սիեթլում երեկոյան ժամը 8-ից մինչեւ 9-ը:

Իր գագաթնակետին փոթորիկը էլեկտրաէներգիայի խափանումներ է առաջացրել 4500 հաճախորդի մոտ: Դրա պատճառով հետաձգվել է Վաշինգտոնի եւ Կալիֆոռնիայի համալսարանների ֆուտբոլային թիմերի հանդիպումը Բերկլիում՝ Հասկի ստադիոնում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ