News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 09.09.19 թվականի SVR 2633 Մոսկվա-Երեւան չվերթը ավիաընկերության որոշմամբ հետաձգվում է, եւ Երեւանի ժամանակով 00:40-ի փոխարեն Երեւան կհասնի 10.09.19 թվականի ժամը 08:10-ին:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ավիաընկերության 10.09.19 թվականի SRV 2814 Երեւան-Սանկտ Պետերբուրգ չվերթը նույնպես կիրականացվի ուշացումով՝ Երեւանի ժամանակով 00:30-ի փոխարեն կիրականացվի 09:15-ին:

Հավելենք, որ Երեւան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղեւորները ծանուցված են չվերթի ուշացման վերաբերյալ, եւ ավիաընկերության կողմից ուղեւորներին կտրամադրվի հյուրանոց, սնունդ եւ ըմպելիքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ