News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Երեւանում սեպտեմբերի 10-ին ընթանում է ՀՀ Ազգային ժողովի նիստը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։ Նիստի ընթացքում խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրինագծերի։ Դրանց թվում. «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու եւ եկամուտների եւ ունեցվածքի երկակի հարկումից խուսափելու մասին» կոնվենցիայի վավերացումը (կողմ՝ 102, միաձայն); «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների ասոցիացիաների մասին» օրենքում լրացումներ մտցնելու օրինագծերի փաթեթը (կողմ՝ 93, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 3); Հայաստանի եւ Լիբանանի միջեւ 2019 թվականին ռազմական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը (կողմ՝ 109, միաձայն); «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 109, միաձայն);  Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագիծը (կողմ՝ 112, միաձայն); «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 106, միաձայն)։

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեցին նաեւ գործող օրենքների մի շարք լրացումների. հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 104, միաձայն); «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների ասոցիացիաների մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 102, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5); «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 109, միաձայն); Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 105, միաձայն)։ Բացի այդ, նիստի ընթացքում մի շարք օրինագծեր այդպես էլ չարժանացան խորհրդարանի հավանությանը։ Դրանց թվում. հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրնագիծը (կողմ՝ 41, դեմ՝ 52, ձեռնպահ՝ 14); հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 41, դեմ՝ 59, ձեռնպահ՝ 5)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ