News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Տեխաս նահանգի բնակչուհի Քելլի Սփարքսը հրաժարվել է իր բարձր վարձատրվող աշխատանքից: Այժմ նա տարեկան ավելի քան 17 հազար դոլար է վաստակում եւ ամսական մոտ 500 դոլար տնտեսում: Կինը խոստովանել է, որ նույնիսկ ատամներն է մաքրում աղբի միջից գտած ատամի մածուկով, հաղորդում է Usa.one-ը: 

Քելլին եւ ամուսինն առաջին անգամ 2012թ. են իմացել, որ անհրաժեշտ ամեն ինչ կարող են գտնել աղբարկղերի մեջ: Այդ ժամանակ նրանք ապրում էին ֆուրգոնի մեջ եւ ճանապարհորդում էին երկրով մեկ, երբ իրենց համար բացահայտեցին գոյատեւման նոր միջոցը:

Քելլին ասում է, որ ցնցված էր՝ տեսնելով նման քանակությամբ նետված սնունդ: Հաջորդ 9 ամիսների ընթացքում նրանք ոչինչ չեն գնել. աղբարկղերի մեջ եղել է ամեն ինչ՝ հագուստ, կոսմետիկա, մթերք, կենցաղային իրեր: Զույգն ամսական տնտեսել է 500-ական դոլար:

Չնայած նրան, որ նախկինում ավելի շատ էր վաստակում, քան այժմ, Քելիին դուր է գալիս լավ իրեր գտնել, որոնք ինչ-որ մեկն անպիտան է համարել: Այդ մասին նա պատմում է սոցցանցերում: Քելլին պնդում է, որ իրերի մեծ մասը հայտնաբերում է չբացված տուփերի մեջ: Հիմնականում նա ընտրում է պահածոյացված սնունդ, չիփսեր, հաց, մակարոնեղեն ու հյութեր, քանի որ դրանք լավ են պահպանվում: Այս շաբաթ նա տուն է տարել 300 իր, որոնց մի մասը վաճառքի է հանվում e-bay-ում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ