News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Պետական մարմիններն իրենց ձևակերպումներում  չպետք է ձևավորեն այնպիսի  ընկալում, որ տպավորություն ստեղծվի, որ նրանք ճնշում են գործադրում դատարանների նկատմամբ կամ պարտադրում են իրենց դիրքորոշումը դատարանին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադառնալով Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշման վերաբերյալ դատախազության մեկնաբանությանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 9–ին, դատախազությունը, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը, դիրքորոշում էր հայտնել, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան։

«Ցանկացած կողմի հայտնած իրավական դիրքորոշում լսելիս, պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ մենք գործ ունենք գործի ելքով շահագրգռված կողմի դիրքորոշման հետ։ Սակայն, անկախ նրանից, որ դատախազության դիրքորոշումն, ըստ էության հաջորդել է պաշտպանության կողմի տեսակետին և այն կարելի է ընկալել, որպես դրան ուղղված  պատասխան, այնուամենայնիվ պետական մարմիններն իրենց ձևակերպումներում  ավելի մեծ պատասխանատվություն ունեն թույլ չտալու, որ ձևավորվի այնպիսի  ընկալում, իբր նրանք ճնշում են գործադրում դատարանների նկատմամբ կամ պարտադրում են իրենց դիրքորոշումը դատարանին»,–ասաց Մելիքյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ դատախազության ներկայացրած շատ դատողություններ վիճելի են կամ ոչ ընդունելի։

Ըստ նրա՝ առաջին դեպքը չէ, երբ Սահմանադրական դատարանի որոշումները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս.

«Իմ պատկերացմամբ՝ ՍԴ որոշման հեղինակները փորձել են հնարավորինս մատչելի դարձնել այն, սակայն չպետք է մոռանանք, որ մենք գործ ունենք  խորը մասնագիտական երևույթի հետ. դատարանի քննարկման առարկան է դարձել անձեռնմխելիության ինստիտուտը և ամենևին էլ տարօրինակ չէ, որ տարբեր կողմեր իրենց համար ընդունելի հատվածներ են որպես փաստարկ ներկայացնում հանրությանը»,–ասաց նա։

Մելիքյանի խոսքով՝ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՍԴ–ն քաղաքացու դիմումի  հիման վրա հակասահմանադրական է ճանաչել կոնկրետ իրավակարգավորման բացակայությունը։

«Իմ կարծիքով քրեական իրավունքում, եթե կա օրենքի որակի հետ կապված խոտան, ապա այն մեկնաբանելիս, պետք է ավելի մեծ կշիռ տրվի քաղաքացու իրավունքներին»։

Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են։ Նրա խոսքով՝  առաջին ատյանի դատարանը պետք է ՍԴ որոշմամբ սահմանված չափանիշները փորձի կիրառել կոնկրետ գործով։

«Ես այն կարծիքին եմ, որ  դատավոր Աննա Դանիբեկյանն այս գործի վարույթ ընդունելիս պետք է ի սկզբանե քննարկման առարկա դարձներ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Իսկ Սահմանադրական դատարանի որոշումն էլ լրացուցիչ գործոն է և ավելի է մեծացնում այս հարց հնարավորինս արագ քննելու հնարավորությունը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի և ազատ արձակի երկրորդ նախագահին։ Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։

Նշենք, որ Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին: Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Օհանջանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց պաշտպանի բողոքը
Որեւէ բացատրություն, ողջամիտ հիմնավորում չունենք․․․
Նարեկ Մութաֆյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը
Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ...
Այս կամայականությունները «թարս աճած վարունգի» էֆեկտ են տալու․ Անահիտ Մութաֆյան
Ես ոչ նախկինների դեմ եմ, ոչ ներկա իշխանությունների դեմ․․․
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ․ Արամ Վարդեւանյանը՝ Նարեկ Մութաֆյանի կալանավորման բողոքարկման մասին
Նրա խոսքով՝ ամեն մեկի մասով առանձին դատական ակտ է կայացվել, թեեւ 1 քրեական գործի շրջանակներում է քննվել․․․
Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու մասին
Ինձ բոլոր նախագահներն էլ՝ սկսած առաջինից, երկրորդնեից, չորրորդից, վարչապետից, բոլորն էլ հետաքրքրում են…
Գագիկ Ծառուկյանը չի հետաքրքրվել Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակով
Անընդհատ ուզում եք կապեք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բայց ամեն մեկն իր տեսակետն ունի…