News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանը Ռուսաստանի Դաշնությունում հայկական վարորդական իրավունքների խնդրի արագ լուծման հույս ունի: Սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:

Փոխնախարարի խոսքով՝ երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ԵՏՄ Խորհրդի նիստը, որտեղ այս հարցը քննարկվել է: «Այս հարցը քննարկվում է 2 ուղղությամբ՝ բազմակողմանի եւ երկկողմանի: Բազմակողմանի այն պատճառով, որ ԵՏՄ-ի մասին Պայմանագիրը նման սահմանափակում չի նախատեսում»,- պարզաբանեց Քոչարյանը: Ընդ որում՝ նա նշեց, որ հարցը երկկողմանի մակարդակում է քննարկվում այն պատճառով, որ սահմանափակումը մտցվել է ռուսական օրենսդրության շրջանակում: Քոչարյանի խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: «Եվ մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել արդյունքի»,- ասաց նա:

Նշենք, որ ռուսական օրենսդրության համաձայն՝ Հայաստանի վարորդական իրավունքի վկայականները Ռուսաստանի տարածքում չեն ճանաչվում, եթե ավտոմեքենան օգտագործվում է վարձատրվող աշխատանքի համար: Միաժամանակ, Ռուսաստանում ճանաչվում են ԵՏՄ անդամ բոլոր երկրների վարորդական իրավունքները, բացի Հայաստանից, ինչը եւ հարուցել է Երեւանի դժգոհությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ