News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց քաղաքի բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 6,9 մլն դրամով:

Հարցը ներկայացրեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, ով նշեց, որ այդ գումարից 3,6 մլն դրամը կուղղվի ձմեռային զորակոչի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 11 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն, իսկ 3,28 մլն դրամը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների իրականացման համար:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը նշեց, որ կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ կողմ է զինծռայողներն դրամական բավարարում տալուն, սակայն երկրորդ մասով դեմ է. «Երկրորդ հարցին ես դեմ կքվեարկեի, որովհետեւ սկզբունքորեն դեմ եմ այս պահին մեր քաղաքաշինական, կրթական, մշակութային իրավիճակում նոր արձաններ դնելուն, այն էլ մի քիչ անհասկանալի ընթացակարգով, առանց մրցույթի, առանց հասկանալու ինչու եւ որտեղ: Եթե մի հոգի կա, որ արժանի է արձանի այս քաղաքում, դա Գրիգոր Հասրաթյանն է, բայց էլի չէի ուզի, որ այսօր դրվի, որովհետեւ ի վիճակի չենք համապատասխան որակի արձան ստեղծենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ