News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի (ANCA-WR) ներկայացուցիչները հանդիպել են Կալիֆոռնիայից դեմոկրատ կոնգրեսական Ռոյբալ-Ալարդի հետ։ Այս մասին տեղեկացնում է Asbarez-ը։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը քննարկել են Արցախին ԱՄՆ աջակցության հարցը։

ANCA-WR-ի՝ կառավարության հետ կապերի համակարգող Սերոբ Աբրահամյանը եւ կառավարական հարցերի գծով տնօրեն Արսեն Շիրվանյանը պատմել են Արցախի անվտանգությանն աջակցելու կարեւորության մասին, ներառյալ Արցախի Հանրապետությանը ԱՄՆ մշտական օգնության ապահովումը։

Շիրվանյանը եւ Աբրահամյանը քննարկել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ամերիկահայ համայնքի մի շարք այլ քաղաքական առաջնահերթությունների մասին ընթացիկ բանաձեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ