News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Էֆեկտիվ, հարմարավետ, բազմաֆունկցիոնալ...թերևս հենց այս գործոններն են մեր օրերում կարևորվում կատարյալ սմարթֆոն ընտրելու հարցում: Գաջեթը վաղուց արդեն դադարել է միայն աքսեսուար  լինելուց, այն ժամանակակից մարդու կյանքի անբաժան ու կարևորագույն մասն է, բնական է, որ մարդը ձգտում է լավագույնին:

Տարեցտարի Apple ընկերությունն առաջարկում է սմարթֆոնների նորացված ու կատարելագործված տարբերակներ: 2018 թվականի սեպտեմբերին ընկերությունը սպառողին ներկայացրեց IPhone XR մոդելը, որն անվանում են նաև Apple-ի «բյուջետային տարբերակ»,քանի որ այն գնային առումով էականորեն մատչելի է նույնիսկ X, XS, XS MAX մոդելների համեմատ: Հարկ է նշել, որ այս մոդելը որակի առումով չի զիջում մյուս  մոդելներին,արտաքնապես նույնիսկ առաջատար դերում է,առաջարկում է դեղին, սպիտակ, կորալ, սև, կապույտ և կարմիր  տարբերակներ: Գաջեթն ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել մարտկոցի լիցքավորման տևողությանը, նոր մոդելը հնարավորություն է տալիս խոսել 25, համացանցից օգտվել 15 ժամ նաև 16 ժամ տեսանյութեր դիտել: Այս ցուցանիշների շնորհիվ XR մոդելը դասվել է iPhone- ի լավագույն տասնյակի շարքին:

Հարկ է առանձնացնել «էկրանի ժամանակ» ֆունկցիան, որը թույլ է տալիս օգտատիրոջը ստուգել հեռախոսից օգտվելու ժամանակահատվածը, նաև պարզել, թե  շաբաթվա ընթացքում, որ ծրագրերից է հաճախ օգտվում: Շաբաթվա վերջում օգտատերը ստանում է ամփոփ տեղեկություն այն մասին,  թե որքան ակտիվ է օգտագործվել սմարթֆոնը նախորդ շաբաթվա համեմատությամբ: Ընկերությունը հաշվի է առել նաև երեխա ունեցող ընտանիքների է պահանջները, այսուհետ ծնողն անձամբ կարող է կառավարել այն ծրագրերը, որից կցանկանա օգտվի իր երեխան: Սահմանափակումն արվում է «Ընտանիքի մուտք» ֆունկցիայի միջոցով:

Ձեռք բերելով XR մոդելը դուք միաժամանակ ձեռք եք բերում նաև պրոֆեսիոնալ լուսանկարներ ու տեսանյութեր ստանալու հնարավորություն: Կատարյալ գունապնակի պատասխանատուն IPS մատրիցան է, իսկ Smart HDR ֆունկցիան թույլ է տալիս ստանալ պրոֆեսիոնալ լուսանկարներ նույնիսկ անբարենպաստ պայմաններում: Այժմ այս ֆունկցիան ձեռքով միացնելու կարիք չկա. հարկ եղած դեպքում սմարթֆոնն ինքնուրույն է միացնում այն: Վայրկյանների ընթացքում տեսախցիկը արձակում է մի քանի լուսանկար՝ հնարավորություն տալով ընտրել դրանցից լավագույնը:

Ընկերությունն զգալիորեն կատարելագործել է որակյալ լուսանկարներ ստանալու տեխնոլոգիան: Բարելավվել են, օրինակ, հետևի ֆոնը «լղոզելու», նաև լուսանկարին խորություն հաղորդելու ֆունկցիաները:  Սովորաբար անորակ լուսանկարներ ստանալու գլխավոր պատճառը վատ լուսավորությունն է ,նոր մոդելում այս խնդիրը լուծվել է: «էքսպոզիցիա» ֆունկցիայի միջոցով արդեն հնարավոր է արհեստականորեն լուսավորություն հաղորդել միջավայրին` բարձրացնելով  լուսանկարի որակը:

Հաճախ կարելի է հանդիպել իրավիճակի, երբ անձնական նկարը ցույց տալուց հետո դիմացինը սկսում է թերթել քո ամբողջ ֆոտոալբոմը: «Թաքցնել» ֆունկցիայի միջոցով այսուհետ կարելի է խուսափել նման տհաճ դեպքերից: Պետք է ընտրել այն նկարները, որոնք չեք ցանկանում ցուցադրել և թաքցնել այլ ալբոմում:

XR մոդելում առկա Face ID ֆունցիան զգալիորեն արագացրել ու հեշտացրել է էկրանի ապաբլոկավորման գործընթացը:

Նոր սմարթֆոնները կարող եք ձեռք բերել Հայաստանում բջջային հեռախոսների և աքսեսուարների  խանութների ամենամեծ ցանցից, ինչպես նաև մի շարք  աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկրող ու գործընկեր ««Mobile Centre»-ից: Նոր IPhone XR սմարթֆոնների արժեքն է 399 990 ՀՀ դրամ: «Mobile Centre»-ն առաջարկում է ապառիկ վաճառքի լավագույն պայմաններով ` ամսական 16 670 ՀՀ դրամ 24 ամիս մարման ժամկետով:

Բանկի հաշվի սպասարկման վճարի և այլ մանրամասների համար, խնդրում ենք զանգահարել 011 54 00 00 հեռախոսահամարով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ