News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ես եւ քաղաքապետարանի աշխատակազմն այնպիսի գործողություններ ենք արել, որ երբեւիցե որեւէ քաղաքապետի մտքով չէր կարող անցնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Որեւէ քաղաքապետ մոտիկ չի եկել գովազդներին, որովհետեւ դա ինչ-որ մարդկանց գովազդներն է, մոտիկ չի եկել սրճարաններին, որովհետեւ դա իշխանության ներկայացուցիչների սրճարաններ են, մոտիկ չեն եկել տարբեր տիպի ապօրինի շինություններին, որովհետեւ դրանք ինչ-որ մարդու հորեղբոր տղայի շինությունն է: Մոտիկ չեն եկել մանկապարտեզներին, որոնք վերցրել են թաղապետերը, նրանց բարեկամները: Մենք այսօր դրանք հետ ենք բերում: Այսօր 5600 քմտարածք հետ ենք բերել համայնքին մանկապարտեզներին: Մոտիկ չէին գալիս այգիներին, որոնք նույնպես սեփականաշնորհել էին եւ այսօր մենք հետ ենք բերել բավականին մեծ քանակությամբ տարածքներ եւ մոտ ապագայում եւս սպասվում են պրոցեսներ»,-հայտարարեց Մարությանը:

Նա հավելեց, որ քաղաքապետարանի հին աշխատողները զարմացած են, որ հնարավոր է նման մարդկանցից որեւէ բան հետ վերցնել, որոնց անունն էին ժամանակին վախենում տալ:

Տպել
Ամենաշատ