News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի նիստում, որոշում կայացվեց Երեւան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի հ.հ.48, 48 տարածք եւ 48/4 հասցեներում գտնվող, համապատասխանաբար 4.9873հա, 0.3307հա եւ 0.045հա մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները «արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության» հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» հողերի կատեգորիա։

Սեփականատերը որոշել է այդ տարածքում իրականացնել բազմաբնակարան բնակելի թաղամասի կառուցապատում:

Ավագանին նմանատիպ որոշում կայացրեց նաեւ Երևան քաղաքի Հ. Մանանդյան փողոցի հ.41/3 և Մանանդյան փողոցի հ.41/3 շենքի հ.1 հասցեներում գտնվող 6520.7քմ և 5046.0քմ մակերեսներով հողամասերի վերաբերյալ:

Այդ տարածքում ՆՈՐՇԻՆ» ՍՊԸ-ն մտադիր է իրականացնել բազմաբնակարան շենքի վերակառուցման և բազմաբնակարան բնակելի շենքերով թաղամասի կառուցապատում՝ իր ավտոկայանատեղիով, խաղահրապարակներով և կանաչ տարածքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ