News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մենք նոր ենք սկսել, ինչ հրաժարականի մասին է խոսքը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին մամուլի տեղեկություններին:

«Ես ուղղակի կխնդրեմ, որ դուք դեղին մամուլը հանեք ձեր մակարդակի, ոչ թե հակառակ պրոցեսը լինի: Ինչի՞ մասին է խոսքը: Մենք 6500 քմ մեր մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, մենք երկու մլրդ դրամով ավելացրել ենք մեր բյուջեն: Մենք հետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերները, անօրինական սեփականաշնորհումները: Մենք մեծ կառուցապատում ենք սկսում, մեծ պլաններ ունենք: Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը:

Երեւանի քաղաքապետարանը գրեթե տեխնիկա չի ունեցել, իսկ այսօր ունի այնքան տեխնիկայի պաշար, որ կարողանանք անկախ լինել, կարողանանք իրագործել մեր առջեւ դրված խնդիրները: Այսքանն անելու հետ մեկտեղ ինչպե՞ս կարող մարդ մտածել հրաժարականի մասին: Հրաժարական տամ, որ այլեւս մանկապարտեզների տարածքները հետ չբերե՞մ»,-հայտարարեց Մարությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իրատես» թերթը գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար այս աշունը կլինի վերջինը. Նա հրաժարական կտա, հրաժարականը Նիկոլ Փաշինյանն ստիպված կլինի ընդունել: «Քաղաքային տնտեսության, տրանսպորտի ու աղբահանության անմխիթար վիճակն այլ ելք չի թողել Փաշինյանին՝ դառնալով նրա վարկանիշի անկման լուրջ պատճառներից մեկը»,-գրել էր թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ