News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երբ անհրաժեշտ է ուղիղ խոսք ասել, ես միշտ ասել եմ, բայց ես գիտակցել եմ, որ այդ ռեժիմով հավերժ շարունակել ճիշտ չէ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց  «Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը:

Դիտարկմանը, որ  իր գործընկերների  կարծիքով, իր տեսակը պետք է խորհրդարանում, Առաքելյանը նշեց. «Այն ինչի մասին ասում են իմ գործընկերները, դա ինքնին առաքելություն է,  իսկ  առաքելության մարդիկ գնում են վառվռուն աչքերով, կոմֆորտ զգալով, դժբախտ սրտով առաքելության չեն գնում: Իսկ ես ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ տևական ժամանակ դժբախտ սրտով եմ այդ առաաքելությունն անում: Պարոն Կարապետյանն ասել է, որ սա փախուստ է: Այո, մեծ հաշվով սա փախուստ է»:

Պատգամավորը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը, քաղաքական ուժը լավագույն բանն է, որը եղել է Հայաստանի հետ անկախությունից հետո. «Այն ազատության աստիճանը, առողջ մթնոլորտը ,միջանձնային հարաբերությունները հրաշալի են: Այդ մասով որևէ բան չի փոխվել: Ես խոսում եմ ավելի գլոբալ բաների մասին: Դու կարող ես համաձայն լինել հազար որոշման հետ, բայց կարող է 3 որոշման հետ համաձայն չլինես, եւ դա նշանակում է, որ առաջիկա 4,5 տարվա մեջ այդպիսի որոշումների քանակը կարող է ավելի շատ լինել: Եթե կան որոշումներ, որոնց հետ հաշտ չես, դա ծանր ապրումների է բերում: Այդ ժամանակ ստիպված ես լինում որոշում կայացնել՝ կամ համակերպվում ես ծանր տանելու հետ, կամ որոշում ես, որ այդ ֆորմատով չես կարող աշխատել:  Այստեղ մեր քաղքական թիմը չէ, Նիկոլ Փաշինըանը չէ … Դա վերաբերում է որևէ թիմում աշխատելուն: Եթե մարդն այսպիսի է, խնդիր է ունենալու»:

Առաքելյանը հույս հայտնեց, որ այլ հեռացողներ չեն լինի. «Ես ինքս իմ հեռանալը ծանր եմ տանում: Եթե կողքից եմ նայում, համարում եմ, որ պետք է չհեռանայի: Սակայն ես չեմ կարող կողքից նայել: Իմ հայացքով նայելով ես հասկանում եմ, որ ավելի շատ ունեմ անելու IT  ոլորտում, որտեղ ինչ էլ անեմ, անելու եմ վառվռուն աչքերով ու երջանիկ սրտով»:

Տպել
Ամենաշատ