News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Տարվա ընթացքում մենք բարբերաբար ՄԻՊ-ից ստանում էինք նամակներ, որտեղ «Սանիթեքի» աշխատակիցները դիմել են իրենց եւ բողոքում են, որ «Սանիթեքը» չի տալիս իրենց աշխատավարձը, չեն անում վերջնահաշվարկը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ «Սանիթեքում» սա պարբերաբար բնույթ է կրել:

Մարությանը նշեց, որ այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքի ակցիան, որոնք պահանջում են իրենց աշխատավարձը, ամենայն հավանականությամբ, ուղղորդված միջոցառում է. «Մեր աշխատակիցները նրանց հարց են տվել, թե ընդհանրապես, դուք երբ եք ստանում աշխատավարձը եւ պատասխանը եղել է՝ ամսի 5-ից հետո: Այսօր ամսի 10-ն է: Երեւի «Սանիթեքի» կողմից է ուղղորդվում, այսինքն իրենք փորձում են իրենց խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա: Մենք մենակ չենք թողնի «Սանիթեքի» աշխատակիցներին, իրավաբանական օգնություն կցուցաբերենք: Բայց այն, ինչ փորձում է ասել «Սանիթեքը», թե քաղաքապետարանը փողը չի տվել, դրա համար աշխատավարձ չեն տալիս, ուզում եմ ասել, որ ընդհանուր գումարի 9 տոկոսըի չափով են եղել տուգանքները»,-ասաց քաղաքապետը:

Նա ընդգծեց, որ Սանմաքրման համայնքային հիմնարկը աշխատակիցների համալրման փուլում է եւ մարդիկ կարող են դիմել:

Հայկ Մարությանն ասաց, որ «Սանիթեքին» տրվելիք 3.3 մլրդ դրամից 9 տոկոսի չափով տուգանքներ են պահվել:

«Հիմա իրավական պրոցես է գնում: «Սանիթեքը» միջազգային ընկերություն է, մեկ օրվա բան չի հարցերի լուծումը»,-ասաց նա, իսկ դիտարկմանը, թե «Սանիթեքը» սպառնում է արբիտրաժով, Հայկ Մարությանը նկատեց. «Մենք այնքան ճիշտ ու հստակ գործողություններով ենք առաջ գնացել, որ ընդհանրապես որեւէ մտավախություն չունենք»:

Տպել