News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր Երեւանում աշխատում է 26 աղբատար մեքենա, երեք օրից եւս 8 մեքենա կմիանա նրանց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հարցին, թե երբ է լուծվելու աղբահանության հարցը, քաղաքապետը պատասխանեց. «Մոտակա ամիսներին կտրուկ լավացում է լինելու, իսկ վերջնական լուծման համար… ես ասեմ, որ աղբահանությունը մեծ պրոցես է:

Բացի այն, որը մենք տեսնում ենք, վիզուալը կլուծվի, բայց այստեղ հարցեր կան, որ նախկինում ընդհանրապես մոտիկ չեն եկել: Հարց եմ տալիս, երբ ձեր տան լամպերը, ջերմաչափերը, մարտկոցները փչանում են, դուք որտե՞ղ եք գցում: Այդ հարցը լուծված չի: մենք անդրադառնալու ենք աղբի տեսակավորմանը: Մենք սկսել ենք տեսակավորոեւմը, Դավիթաշեն համայնքում տնտեսվարողների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերում, որ իրենցստվարաթուղթը հանձնեն մեզ, տանենք վերամշակման»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ