News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոսանողների ակցիաները չեն դադարում, նրանք չեն հանգստանում, որովհետեւ տեսնում են, որ անարդարության որոշակի տարր կա խտրականության հետ կապված, նաեւ իմ պաշտոնանկությունից հետո գիտխորհրդի կողմից 14 անվավեր քվեաթերթիկով ինձ պրոֆեսորի պաշտոնում դասավանդելու հնարավորություն չտալու հետ կապված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Նրա խոսքով, ուսանողները պահանջում են արդարություն՝ անկախ հետագա արդյունքից:

«Իմ հիպոթետիկ վերադառնալը պայմանավորված է երկու շահառուների՝ ուսանողների եւ պետության ցանկությամբ: բայց տվյալ դեպքում՝ կարող եմ ասել, որ այդ ցանկությունը տեսնում եմ միայն ուսանողների կողմից»,-ասաց նա:

Հարցին, թե ակնկալում է, որ կվերադառնա իր պաշտոնի՞ն, նա արձագանքեց. «Ես այս պահին որոշում չունեմ: Ես չեմ, որ իմ մեծագույն ցանկությամբ հայտնվել եմ այդտեղ: Ես հայտնվել եմ էդտեղ, որովհետեւ բոլոր շահառուների կողմից տեսել եմ մեծ ցանկություն: Եթե եղավ այդ մեծ ցանկությունը, ես չեմ բացառում, որ կվերադառնամ, որովհետեւ կա այդ հնարավորությունը, ռեկտորի ընտրություն է լինելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ ԲՈԿ-ն իր ատենախոսության մեջ արտագրված հատվածների մասին է հայտարարել, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Արտագրված հատվածներ չեն եղել, եղել են թարգմանված հատվածներ, որտեղ հղումները բացակայել են: Դա համակարգային խնդիր է եղել եւ ես շարունակում եմ պնդել, որ իմ ատենախոսության մեջ առկա խնդիրները նվազագույնն էին, որ եղել են նախորդ համակարգում: Այդպիսի խնդիրներ առկա են եղել բոլորի աշխատանքներում, եւ ավելի խորքային խնդիրներ: Ես անուններ կտամ, երբ հստակ փաստերը ներկայացվեն: Հիմա այդ հարցով ուսանողները պահանջում են արդարություն»:

Տպել
Ամենաշատ