News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Եթե նայում ենք ՀԱՊԿ-ի շահերի տեսանկյունից, ապա կազմակերպությունը դրանից շահեց, որովհետեւ բոլորը հասկացան, որ կա օրենսդրական բաց։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացին։

«Կա օրենսդրական բաց, որը նմանատիպ դեպքերում թույլ է տալիս տարբեր ձեւի մեկնաբանել , եւ մենք հասանք նրան, որ ապագայում նմանատիպ դեպքերում նման իրավիճակ չլինի, որովհետեւ Աստված ոչ տա, մարդը կարող է ընտրվել գլխավոր քարտուղար մի բան պատահի հետը։ Պարզվում է, որ փաստաթղթերն այնպես է գրված, որ ով ոնց ուզի կմեկնաբանի։

Հիմա դա վերացվում է։ Երկրորդ խնդիրը, որը մենք ասում ենք՝ այո, չկա հստակություն, կան տարբեր մեկնաբանություններ, բայց քանի որ մեր թեկնածուի պաշտոնավարման ժամկետն է, որին հետ ենք կանչել, այդ ընթացքում որեւէ այլ երկիր չի կարող լինել գլխավոր քարտուղար։ Եվ մենք դրան էլ ենք հասել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ