News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման բալային համակարգը չի տարածվի օտարերկրացիների վրա, որոնք Հայաստանի տարածք են մտել արտասահմանյան համարանիշով ավտոմեքենաներով։ Այս մասին Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, սեպտեմբերի 10-ին ասել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նա նշել է, որ նման փոխադրամիջոցների վարորդների համար գոյություն ունեն ազդեցության այլ միջոցներ, ընդհուպ մինչեւ Հայաստանի տարածք մուտքի արգելումը։ «Բայց եւ այնպես, նրանց հանդեպ բալային համակարգը չի կարող կիրառվել»,- ընդգծել է Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ