News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 28
USD
478.6
EUR
528.57
RUB
7.09
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Երևան. Beeline ստարտափ ինկուբատորը կընդունի 5-րդ ինկուբացիոն շրջանի հայտերը մինչև սեպտեմբերի 15-ը։  5-րդ շրջափուլն իրականացվելու է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ ցիկլի ավարտին լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Մեր նախորդ երկու շրջափուլերի փորձը ցույց տվեց, որ մեր մասնակից ստարտափներից շատերն իրական ներդրումներ են ստանում բիզնես հրեշտակներից ու ակտիվ բիզնես են ծավալում Հայաստանում ու նույնիսկ Հայաստանից դուրս: Վստահ եմ, որ այս շրջափուլի մասնակիցները նույնպես մեծ հաջողությունների կհասնեն», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսների օգնությամբ նպաստում է ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի երեք ավագ դպրոցում մեկնարկում են կոդավորման արտալսարանային դասընթացներ
Ծրագրով նախատեսվում է շահառու դպրոցների աշակերտների հետ անցկացնել կոդավորման արտալսարանային դասընթացներ, որոնք միտված են զարգացնելու…
«Ռոստելեկոմ»-ը ներկայացրել է եւս մեկ հայալեզու հեռուստաալիք՝ «Շանթ Sport» HD
Ամենասպասված սպորտային հանդիպումները «Ռոստելեկոմ»-ի սմարթ հեռուստատեսության եթերում...
Նոր փաթեթ՝ նոր առավելություններով. «Ռոստելեկոմը» ներկայացնում է նոր GoPlay փաթեթը
Բոլոր այն բաժանորդները, ովքեր 2020թ․ փետրվարի 26-ից սկսած կմիանան Տրիո GoPlay ծառայությունների փաթեթին մեկ տարի ժամկետով՝ կստանան հետեւյալ…
Սիրո տոնի կապակցությամբ Beeline-ն անակնկալներ է պատրաստել բաժանորդների համար
Փաթեթը հնարավոր է ակտիվացնել անսահմանափակ քանակությամբ…
ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Վեոն Արմենիա» եւ «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման հարցը
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին վերոնշյալ ընկերությունները դիմել էին ՀՀ ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով...
ՀԾԿՀ-ի հայտարարությունը՝ շարժական կապի շուկա «Ա-Տելեկոմ»-ի մուտքի խոչընդոտման մասին
«Յուքոմ»-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա»-ի բաժնետոմսերի հնարավոր գնման...
Ամենաշատ