News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ բողոքի ակցիա իրականացնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ քիչ առաջ հանդիպեցին Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներ Սարգիս Գրիգորյանը եւ Արամ Վարդեւանյանը։

ՍԴ–ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը կարծիք հայտնեց, որ դատախազությունն ամբողջությամբ չի ուսումնասիրել Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշումը։

«ՍԴ-ի որոշումը բաղկացած է 23 էջից։ ՍԴ-ն նշում է, որ Սահմանադրությունը չի նախատեսել գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձի անձեռնմխելիության հաղթահարման գործիքն իրացնող մարմին։ ՍԴ-ն հետո վերլուծում ու ասում է, լավ, այդ դեպքում այդ գործընթացն ինչպե՞ս պետք է իրականացվի։ Տրամաբանական է, որ քրեադատավարական օրենսգրքի ընդհանուր կարգով քննիչի, դատախազի, դատավորի լիազորությունների շրջանակներում։ Հիմա Դատախազությունն այս հատվածը վերցրել է եւ դրա հիման վրա կառուցել է իր պնդումը՝ նշելով, որ ազատման հիմքեր չկան։ Եթե այդ պնդումից հետո շարունակությունն ավելի մանրամասն ուսումնասիրեր, ապա ՍԴ-ն ուղղակիորեն ասում է, որ նույնիսկ ընդհանուր կարգով դիտարկելու դեպքում հնարավոր չի լինում այդ հարցին պատասխան տալ։ Այլ կերպ ասած անձը գործում է իր կարգավիճակի կամ գործունեության շրջանակներում, թե դրանից դուրս»,–ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ ՍԴ-ն նաեւ ուղղակիորեն արձանագրել է, որ առկա է օրենսդրական բաց։

Մյուս  փաստարկը, որը Դատախազությունը ներկայացրել է ըստ Վարդեւանյանի վերաբերվում է քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածին՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։

«Դատախազությունն ասում է, որ ՍԴ-ն այս հոդվածը վերլուծել է քրեական հետապնդումը բացառող հանգամանքի լույսի ներքո։ Իսկ մենք չենք խոսում դադարեցման մասին։ Պարզ չէ՞, որ եթե դու դադարեցման մասին մեխանիզմը չունես, ուրեմն առավել եւս հետապնդում իրականացնելու մեխանիզմն էլ չունես, սա կարծես բուն տրամաբանությունն է հուշում։ Հիմա եթե 35-րդ հոդվածը հակասահմանադրական է ճանաչվում չկալանավորվելու իրավունքի լույսի ներքո, դա ի՞նչ է նշանակում, որ անձը չի կարող կալանավորվել, քանի դեռ կա այդ օրենսդրական բացը, իսկ օրենսդրական բացը կարող է հաղթահարվել ԱԺ-ի կողմից, երբ կատարվի օրենսդրական փոփոխություն»,–ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ Դատախազությունը որոշումը մեկնաբանելիս անդրադարձ չի կատարել Եվրոպական դատարանի նախադեպին, որը վերաբերում է անձին կրկին չկալանավորելուն այն դեպքում, երբ օրենքի որակի խնդիր կա։

«Իսկ օրենքի որակը վատն է, որովհետեւ կա օրենսդրական բաց»,–ընդգծեց նա։

Վարդեւանյանն արձանագրեց, որ այս փուլում դատախազությունը որոշում կայացնող չէ.

«Դատախազությունը ոչ միայն կողմ է, այլեւ իրավունքի պաշտպանություն իրականացնող մարմին, իսկ նման պարագայում պետք է մրցակցությունը դնես մի կողմ եւ վերացնես իրավունքի խախտումը»,–ասաց նա։

Փաստաբանի պնդմամբ՝ նման իրավիճակում առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ պաժտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հիմքով նրան անհապաղ ազատ արձակի։

Անդրադառնալով այն կարծիքներին, որ չկա որեւէ հիմնավորում, որ այս որոշումը պետք է կիրառվի հենց պաշտոնաթող նախագահի դեպքում, նկատեց, որ որոշումը վերաբերվում էր հենց Ռոբերտ Քոչարյանի դիմումին, հետեւաբար ՍԴ որոշումը տարածվում է առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի վրա։

Հիշեցնենք, որ Քոչարյանի աջակիցները առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց՝ պահանջելով Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանից՝ անհապաղ դատական նիստ հրավիրել եւ քննարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ ազատ արձակի երկրորդ նախագահին։ Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ