News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պակիստանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ին կոչ է անում հնդկական Քաշմիրում իրավիճակի միջազգային քննություն սկսել՝ զգուշացնելով շրջանում մուսուլման մեծամասնության «ցեղասպանության» վտանգի մասին, փոխանցում է AFP-ն:

«Հնդկաստանի կողմից օկուպացված Ջամու եւ Քաշմիրի ժողովուրդը վատթարից է վախենում»,- ասել է Պակիստանի ԱԳ նախարար Շախ Մեհմուդ Քուրեշին՝ ելույթ ունենալով Ժնեւում ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով խորհրդում եւ հավելելով. «Ես չէի ցանկանա ասել «ցեղասպանություն» բառը, բայց պարտավոր եմ»:

1947 թվականին Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ բաժանված Քաշմիրը միջուկային զենք տնօրինող երկու երկրների միջեւ 2 խոշոր պատերազմների եւ բազմաթիվ բախումների պատճառ է դարձել:

«Հնդկաստանը վերջին 6 ամիսներին օկուպացված Ջամու եւ Քաշմիրը դարձրել է այս մոլորակի ամենամեծ բանտը»,- պնդել է Քուրեշին:

Նա Հնդկաստանին մեղադրել է, որ առանց պատշաճ իրավական ընթացակարգի կալանավորել է ավելի քան 6 հազար մարդու: Նրանցից շատերին «ուղարկել են Հնդկաստանի բանտեր», ասել է նա:

Նրա մեկնաբանությունները բարձրաձայնվել են այն բանից հետո, երբ հնդկական իշխանությունները անվտանգության միջոցառումներն ուժեղացրել են կիրակի Քաշմիրում շիա մուսուլմանների կողմից կրոնական երթերի անցկացումից հետո, որոնք արգելքը չեն ընդունել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ