News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կինը Ուզբեկստանի արեւելյան Նամանգանի շրջանի ծննդատան պատուհանից դուրս է նետել իր եւ ուրիշի նորածիններին, որպեսզի ազատվի արատով ծնված աղջկանից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով երկրի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։

Մամուլի ծառայության տվյալներով՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 4.30-ին Նամանգանի շրջանային հիվանդանոցի ծննդատան հետնաբակում գտնվել են երկու նորածին աղջիկներ՝ ծանր վնասվածքներով։ Նորածիններին հասցրել են վերակենդանացման բաժանմունք, բայց չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ նրանք մահացել են։

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պացիենտներից մեկը, գտնվելով խանգարման վիճակում այն պատճառով, որ իր աղջիկը ծնվել է ոտքերի արատով, որոշել է ազատվել նրանից ու թաքցնել հանցագործությունը։ Նա երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել իր եւ մեկ այլ ծննդկանի աղջիկներին, որը գտնվում էր նույն հիվանդասենյակում»,- ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրությունում։

Շրջանի դատախազությունն այս փաստով հարուցել է քրեական գործ «միտումնավոր սպանություն»՝ նորածնի մոր հանդեպ եւ ծննդատան պատասխանատու անձանց հանդեպ՝ պրոֆեսիոնալ պարտականությունների ոչ պատշաճ կատարում» հոդվածներով, ավելացրել են գերատեսչությունում։ Սպանության համար նախատեսվում է 15-25 տարվա ազատազրկում, երկրորդ հոդվածով՝ 5-8 տարվա բանտարկություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Ամենաշատ