News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան հուսով է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի առեւտրային պատերազմը իրեն ձեռք կտա։ Երկիրը ԱՄՆ-ի հետ առեւտրի ծավալը մեծացնելու հնարավորություն է տեսնում այդ պատերազմում, ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Պեկանը, հայտնում է Reuters-ը։

Նա նաեւ հայտնել է, որ առեւտուրն ու ներդրումները կդառնան Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ կուլիսներում Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման գլխավոր թեման։

Ավելի վաղ Թուրքիան երկկողմ առեւտրի կտրուկ ընդլայնմանն ուղղված բանակցություններում ԱՄՆ-ին խնդրել էր հանել առեւտրային արգելքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ