News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են եւ ենթակա են ուղղակի կատարման եւ այստեղ վերապահումներ չեն կարող լինել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին Երեւանի ընդհանուր իրավասության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Քոչարյանի աջակիցների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Սարգիս Գրիգորյանը։

Վերջինիս խոսքով՝ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ –ի որոշմանը պետք է հաջորդի անձի՝ արդար դատաքննության իրավունքի անհապաղ իրացումը, այսինքն առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին։

«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում հանդիսանում է արդարադատության զոհ»,–ընդգծեց փաստաբանը։

ՍԴ–ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանն էլ իր հերթին ընդգծեց, որ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը պետք է որոշվի անհապաղ կերպով։

Ըստ նրա՝  առաջին ատյանի դատարանը Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 12–ին, նախքան ՍԴ որոշումը։

Սակայն ՍԴ որոշումից հետո իրավիճակ է փոխվել.

«ՍԴ որոշումից կոնկրետ հետեւանքներ պետք է բխեն, դրանցից մեկն անհապաղ նիստի անցկացումն է»,–ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Քոչարյանի աջակիցները առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց՝ պահանջելով Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանից՝ անհապաղ դատական նիստ հրավիրել եւ քննարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ ազատ արձակի երկրորդ նախագահին։ Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ