News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Թուրքիան գլուխ չի հանի հյուսիսային Սիրիայից փախստականների նոր ալիքից։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կոչ անելով հնարավորինս կարճ ժամանակում ստեղծել «անվտանգության գոտի», հայտնում է Ahval-ը։

«Մենք ընդունում ենք մոտ 5 միլիոն արտասահմանցիների, որոնցից 3,6 միլիոնը սիրիացիներ են․․․ Մեր երկիրը չի կարող գլուխ հանել Սիրիայից միգրացիայի նոր ալիքից»,- Անկարայում ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի հետ հանդիպումից հետո ասել է Էրդողանը։

Նրա խոսքերով, Սիրիայի հյուսիս-արեւելքում «անվտանգության գոտու» ստեղծումը անհետաձգելի հարց է, որը «կհեշտացնի ահաբեկչության դեմ պատերազմը եւ կօգնի հաղթահարել անօրինական միգրացիան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել