News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ինձ մանդատը տվել է ոչ թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, ոչ թե կուսակցությունը, այլ ՀՀ քաղաքացին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը պնդում է՝ «Լուսավոր Հայաստանը» շեղվել է իր նախընտրական ծրագրերից. «Էդմոն Մարուքյանը, կարծում եմ, պետք է վերափոխի ծրագրային դրութները, որոնք դրված են եղել նախընտրական արշավի հիմքու, որոնք փոփոխությունների են ենթարկվել վերջին ամիսներին, որոնց հետ ունեցել եմ անհամաձայնություններ»։

Նա հայտնեց, որ մայիս ամսից խմբակցության նիստերին չէր մասնակցում. «Այս մասին իմացել են խմբակցության բոլոր անդամներ եւ ինձ համար տարօրինակ էր, որ շատերի համար իմ այս քայլը անակնկալ է եղել»։

Հարցին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին չի՞ տեղեկացրել խմբակցությունը լքելու իր որոշման մասին, նա ասաց, որ Էդմոն Մարուքյանի եւ Մանե Թանդիլյանի համար անակնկալ չի եղել իր հայտարարությունը. «Մեկ շաբաթ առաջ ելքերը Էդմոն Մարուքյանի հետ քննարկել եմ, նա սիրով ընդունել է ելքերից որեւէ մեկը, նաեւ  Մանե Թանդիլյանի համար անկանկալ չի եղել»։

Արման Բաբաջանյանը հավաստիացրեց՝ մանդատ պահելու խնդիր չունի.  «Մանդատն իմ կյանքում ոչինչ չի ավելացրել՝ բացի բեռից, բայց այդ բեռը պատրաստ եմ հոժարությամբ կրել, որովհետեւ տեսնում եմ բացը, անվտանգության բարձիկները հեղափոխության մեջքին դնելու անհրաժեշտությունը»։

Նա չի բացառում, որ մաս դառնա արտախորհրդարանական որեւէ զարգացման.  «Ես չեմ բացառում, որ սկսեն գործընթացներ, որտեղ ես ինձ տեսնեմ արտախորհրդարանական զարգացումներում, որն, ընդհանուր առմամբ, սպասարկելու է մեր երկրում սկիզբ դրված վերափոխումներն ու դրանք շարունակականությանը»։

Հարցին՝ արտախորհրանական ո՞ր ուժերի հետ է պատկերացնում համագործակցությունը,Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Այդ ուժերը չեն առարկայացել, հիմնականում մարդիկ են, որոնք եղել են փոփոխությունների  ակունքում, մասնակցել են հեղափոխությանը, սակայն ինչ-ինչ պատճառներով համաձայն չեն այսօրվա իրողությունների հետ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախորդ իշխանության ներկայացուցիչների կամ նրանց հետ առնչվող անձանց հետ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ է, որին նա բացասական պատասխան տվեց. «Ինձ համար մերժելի են բոլոր նրանք, որոնք որեւէ թելով առնչվել են առնվազն 20-ամյա ռեժիմի հետ»։

Հեղափոխությունը փրկելու՝ իր դիտարկումների մասին հարցին՝ արդյոք գործող իշխանությունը ունա՞կ չէ փրկել հեղափոխությունը, պատգամավորը պատասխանեց.  «Գործող իշխանությունը չունի մտավոր, իմացական ներուժ եւ չի գիտակցում, որ չի կարողանում»։

Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ անկախ պատգամավորի ինստիտուտ չի նախատեսվում, Արման Բաբաջանյանն ասաց. «Թույլատրվում է  դառնալ անկախ պատգամավոր, բայց հանձնաժողովում պատգամավորին խմբակցությունը պետք է ներկայացնի, պետք է փորձենք ինստիտուցիոնալ ձեւերը գտնել, եթե անկախ պատգամավորի ինստիտուտ, մյուս կողմից պատգամավորը չի էլ կարող չլինել  որեւէ հանձնաժողովի անդամ։ Գիտեմ, որ Էդմոն Մարուքյանն է արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԼՀԿ–ի տեղը զբաղեցնելու, բայց դա ինձ չի կանգնեցնելու եւ վաղը Աժ նախագահի հետ կքննարկեմ այդ հարցը»։

Պատգամավորը հայտնեց, որ Ամուլսարի թեմայով երթին մասնակցելու է եւ համոզված է, որ Ամուլսարը չպետք է հանք դառնա. «Ամեն ինչ անելու եմ  Ամուլսարը հանք դարձնելու որոշումը հետ կանչելու համար, որովհետեւ համոզված եմ, որ ռիսկերը մինչ վերջ կառավարելի չեն, կառավարությունը պետք է այլ ուղիներ գտնի Ամուլսարի թնջուկը հանգուցալուծելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ