News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


«Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը հետ չի վերցնի մանդատից հրաժարվելու դիմումը, նրա որոշումը վերջնական է, քանի որ ինչպես այսօր ասաց լրագրողներին՝ դժբախտ սրտով է կատարել պատգամավորի առաքելությունը։ Նրան ծանր ապրումներ են պատճառել խմբակցության  մի քանի որոշումներ, որոնց ինքը դեմ է եղել, եւ եթե հիմա կանգ չառնի, դրանց թիվը կավելանա։

Թիմից հեռացած մեկ այլ պատգամավոր մանդատը վայր չի դնի, Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հեռանալու որոշման մասին հայտարարեց նաեւ խորհրդարանի ամբիոնից։ Ընդ որում՝ Բաբաջանյանը արդեն որպես ազատ պատգամավոր հանձն կառնի այն խիզախությունը, որը ըստ նրա՝ չի ցուցաբերում իշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ի դեպ, Արման Բաբաջանյանը ամբիոնին մոտեցել էր ուսապարկով։ Նա մեկնելու է Ջերմուկ եւ մասնակցելու է Ամուլսարի շահագործման դեմ ակցիաներին։

Խորհրդարանը քննարկում էր նաեւ Ճանապարհային երթևեկության և անվտանգության մասին ու հարակից օրենքներում փոփոխություննների հարցը, ավելի պարզ՝ բալային համակարգը։ Այս նոր մեխանիզմով տուգանքն ու հանվող բալերը հավասարակշռվում են, օրինակ, եթե վարորդը ղեկին սթափ չի եղել, կտուգանվի ընդամենը 29 հազար դրամ, բայց նրա հաշվից կհանվի միանգամից 4 բալ։

Փոխոստիկանապետը հայտնեց նաեւ, որ այս նախագծով Հայաստանում կարգելվի ՌԴ վարորդական իրավունքով մեքենա վարել բիզնես նպատակով։ 

Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում առերևույթ չարաշահումների դեպքերով քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին: Նա մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի գույքն օրինականացնելու՝ փողերի լվացման եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սարգսյանի  նկատմամբ հայտարարվել է հետախուզում և կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Սարգսյանի որդին և դուստրը՝ Նարեկ և Անի Սարգսյանները

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները առավոտից կրկին բողոքի ակցիա են իրականացնում դատարանի դիմաց։ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանից նրանք պահանջում են անհապաղ դատական նիստ հրավիրել և ՍԴ որոշման հիմքով քննարկել երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը։ 

Ցուցարարները դատարանի շենքի առաջ նստացույց սկսեցին՝ հայտարարելով, որ բողոքի այս ակցիան կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը նիստ հրավիրելու որոշում չի կայացրել։

Քաղաքապետարանը կտրել է «Սանիթեքի» ֆինանսավոումը, «Սանիթեքն» էլ աշխատավարձ չի տալիս, այսօր այս դժգոհությամբ «Սանիթեքի» աշխատակիցները հավաքվել էին քաղաքապետարանի առաջ։

Քաղաքապետը չի հավատում բողոքի անկեղծությանը, նրա կարծիքով՝ ցուցարարները ուղղորդված են։

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 526 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 586, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 28 դրամ։

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-ին մարզերի մեծ մասում  սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Երեւանում սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +19+21։

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը