News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այն բանից հետո, երբ Փհենյանը անցկացրել է հրթիռների հերթական փորձարկումը, Մեծ Բրիտանիան Հյուսիսային Կորեային կոչ է արել կատարել ԱՄՆ-ի հետ ապառազմականացման հարցով բանակցությունների վերսկսման իր պարտավորությունները, հայտնում է Reuters-ը։

«Մենք անհանգստացած ենք, որ Հյուսիսային Կորեան անցկացրել է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկման հերթական փուլը, ինչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւս մեկ խախտում է»,- ասվում է Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում Հյուսիսային Կորեային կատարել ԱՄՆ-ի հետ կառուցողական բանակցությունների իր վրա վերցրած պարտավորությունները եւ քայլեր նախաձեռնել ամբողջական, ստուգման ենթակա եւ անդարձ ապառազմականացման ուղղությամբ»։

Փորձարկումներն անցկացվել են մի քանի ժամ անց այն բանից, երբ ԱԳ փոխնախարար Չո Սոն Խուեյը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է սեպտեմբերի վերջին Միացյալ Նահանգների հետ անցկացնել «համակողմանի բանակցություններ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ