News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բրիտանիան Իրանին մեղադրել է Adrian Darya-1 լցանավից Սիրիային նավթ վաճառելու եւ նավի հանդեպ իր տված երաշխիքները խախտելու մեջ, հայտնում է Reuters-ը։

Adrian Darya-1 լցանավը, կապված ԵՄ պատժամիջոցների խախտման կասկածի հետ,  կալանավորվել էր Ջիբրալթարում։ Նավը նախկինում  կոչվել է  Grace-1, եւ հուլիսի 4-ին Սիրիա մեկնելու կասկածանքով գրավվել էր British Royal Marin-ի հրամանատարության կողմից։ Ջիբրալթարի իշխանությունները  Սիրիային նավթ չմատակարարելու Թեհրանի ներկայացրած երաշխիքներից հետո օգոստոսի 15-ին ազատ էին արձակել նավը։

Սակայն Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանը խախտել է այդ երաշխիքները, եւ նավթը փոխանցվել է Սիրիային։ «Իրանը ի ցույց է դրել Adrian Darya-1-ի հանդեպ իր երաշխիքների լիակատար անտեսում»,- ասել է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը։ «Դաժան ռեժիմին նավթի այդ վաճառքը Իրանի կառավարության վարքագծի մոդելի մի մասն է եւ ուղղված է տարածաշրջանային անվտանգության խափանմանը։ Իրանի գործողությունները իրենցից ներկայացնում են միջազգային նորմերի անթույլատրելի խախտումներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ կանչել է Իրանի դեսպանին՝ բողոք արտահայտելու համար, եւ մտադիր է այս հարցը ՄԱԿ-ում բարձրացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ