News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը ներկայացրել է iPad պլանշետների յոթերորդ սերունդը։ Նոր մոդելը ստացել է Retina անվանումը։ Դրա դիսփլեյի անկյունագիծը 10,2 դյույմ է։

Ընկերությունը հայտարարել է, որ գաջեթն իր նախորդից երկու անգամ արագ կաշխատի։

Նոր մոդելը նաեւ SD հիշողության քարտով կգործի։

Շնորհանդեսին նշել են, որ պլանշետի կորպուսը կազմված է մշակված ալյումինից։ Մոդելի արժեքը կսկսվի 329 դոլարից, վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին։

 

Նոր Apple Watch-երը

Apple-ը ներկայացրել է հինգերորդ սերիայի Apple Watch նոր «խելացի» ժամացույցներ, որոնց էկրանները միշտ միացած կլինեն։ Նախկինում միացնելու համար անհրաժեշտ էր սեղմել էկրանին։ ժամացույցները նաեւ կունենան ներկառուցված կողմնացույց եւ արտակարգ ծառայություններ կանչելու հնարավորություն։ Էկրանն այժմ երբեք չի անջատվի։ Երբ օգտատերը մոտեցնի այն դեմքին, այն կվառվի ինովացիոն երկու հաղորդիչների շնորհիվ։ Ամենակարեւորը, , որ այս նորույթները չեն խանգարում ժամացույցներին առանց լիցքավորելու ամբողջ օրն աշխատել։

Apple Watch-երը կարժենան 399 դոլար։ 499 դոլոր կարժենան LTE-ով աշխատողները։ Apple Watch-երը կունենան ալյումինե կամ տիտանե կորպուսներ։

 

Խաղային ծառայություն Arcade

Apple-ը ներկայացրել է Arcade ծառայությունը։

Հարթակը օգտատերերին տարբեր արտադրողների խաղերին հասանելիություն կտրամադրի։ Հավելվածները կարելի կլինի գործարկել սմարթֆոններով, պլանշետներով եւ AppleTV-ներով։ Apple Arcade-ի թողարկումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։ Ծառայությունը հասանելի կլինի ավելի քան 150 երկրներում։ 4,99 դոլարով օգտատերերը կարող են ունենալ 100 խաղ։

 

Նոր «բյուջետային» iPhone 11 

 

Սմարթֆոնն ունի մեծ անկյուն ընդգրկող օբյեկտիվով երկու նկարահանող խցիկ։ Հիմնականը 12 մեգապիքսել թողտվություն ունի։ Միաժամանակ, iPhone 11-ը ստացել է գիշերային նկարահանման ռեժիմ, որն աշխատում է մոտավորապես Pixel 3-ի եւ այլ սմարթֆոնների նման, հայտնում է Lenta-ն։

iPhone 11-ը շարունակում է iPhone Xr-ի գիծը եւ չափերով էլ նույնն է։ Նախկինի պես դրա կորպուսն ալյումինից է, իսկ 6,1 դյույմանոց IPS-էկրանը 1792 թողտվությամբ է՝ 828 կետի համար։ iPhone Xr-ի համեմատ iPhone 11-ը մեկ ժամ ավել է աշխատում։

Հեռախոսը հասանելի կլինի 6 գույնով՝ սպիտակ, սեւ, դեղին, կանաչ, մանուշակագույն եւ կարմիր։ iPhone 11-ի նվազագույն արժեքը կլինի 700 դոլար։

 

Apple TV+ ծառայություն

Apple TV+ -ի անոնսը սկսվել է այս հարթակում առաջին հայտարարված See («Տեսողություն») ֆիլմի թրեյլերի ցուցադրությամբ, հայտնում է РБК-ն։

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ Apple TV+-ի առաջին նախագծերը արդեն նոյեմբերի 1-ին կհայտնվեն 100 երկրներում, իսկ բաժանորդագրությունը կկազմի ամսական 5 դոլար։ Ընդ որում, Apple-ի նոր գաջեթներ գնելիս TV+-ի մեկ տարվա բաժանորդագրությունն անվճար կլինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2019-2022թթ․ վարույթում քննված կիբեռհանցագործությունների թիվը աճել է շուրջ 600 տոկոսով
2019-2022թթ․ վարույթների քանակը յուրաքանչյուր տարի կրկնապատկվել է...
Աբու Դաբիում թռչող մոտոցիկլետ է գործարկվել՝ կյանքեր փրկելու համար
Այն կարողանում է գետնից 20 մետր բարձրանալ եւ մինչեւ 80 կմ/ժ արագություն զարգացնել․․․
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կարգելափակի TikTok-ն իր բոլոր սարքերում
Կառավարության սարքերում TikTok-ն արգելելու մասին կառավարության որոշումից հետո Համայնքների եւ Լորդերի պալատների հանձնաժողովները որոշել են, որ TikTok-ը կարգելափակվի բոլոր խորհրդարանական սարքերում․․․
Կարևոր հարցերից մեկը որակյալ մասնագետների պակասն է, նրանց Գյումրիում պահելու, արտահոսքը կանխելու խնդիրը․ ԲՏԱ նախարար
Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել տեխնոկենտրոնի ճարտարագիտության և մուլտիմեդիայի...
Չեխիայի խորհրդարանը պատգամավորներին արգելել է օգտվել TikTok-ից
Արգելքը սահմանվել է  խորհրդարանի ղեկավարության կողմից՝ Կիբեր եւ տեղեկատվական անվտանգության ազգային․․․
Նոր որոշում. Արամի 44 հասցեում կիրականացվի «Թումո ստուդիաներ» անվճար կրթական ծրագիրը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում որոշում է կայացրել, որով...
Ամենաշատ