News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում եմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։

Ըստ մարզպետարանում ունեցած մեր խորհրդակցության արդյունքների Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք։

Սա բոլորիս համար զգոնության և նախապատրաստված լինելու ևս մեկ լուրջ ազդակ էր։

Բարի գիշեր»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆիլիպիններում մեկ օրում տեղի է ունեցել երրորդ երկրաշարժը. այս անգամ ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ
EMSC-ի տվյալներով՝ մի քանի ժամ առաջ նույն տարածքում գրանցվել էին 4,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ
Ֆիլիպիններում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամի է սպասվում 
Սպասվում է, որ շուտով Ֆիլիպիններում և Ճապոնիայում ցունամի է սպասվում...
Չինաստանում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է․․․
Թուրքիայի արևելքում երկրաշարժ է գրանցվել
X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են...
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ…
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 7,5 կմ խորության վրա
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ