News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնաբանել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականը։

Նա նշել է, որ նախագահը պետք է ունենա մարդիկ, «որոնց նա վստահում է, եւ որոնց ջանքերը  եւ դատողությունները նրան օգուտ կբերեն ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ»։ «Երբ Միացյալ Նահանգների նախագահը նման որոշում է կայացնում, նա դրա իրավունքն ունի»,- ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Պոմպեոն։

Նա խոստովանել է, որ իր եւ Բոլթոնի միջեւ որոշակի տարաձայնություններ կային այն մասին, թե «ինչպես պետք է մենք գործենք»։

Հարցին, թե զարմացած են արդյեք ինքը եւ Մնուչինը , որ Բոլթոնը հեռացվել է, Պոմպեոն պատասխանել է․ «Ես երբեք չեմ զարմանում»։ «Մենք շատ սերտ ենք համագործակցում նախագահի հետ եւ լավ հասկանում ենք, թե ինչպես է նա մտածում»,- հավելել է պետքարտուղարը։

Պոմպեոն հայտարարել է, որ Բոլթոնի հրաժարականը չի փոխի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը լրագրողներին հայտնել էր, որ նախագահն ու Բոլթոնը տարաձայնություններ ունեն մի շարք հարցերում, եւ նախագահը Բոլթոնին խնդրել է հրաժարականի դիմում ներկայացնել։

ՍակայնԲոլթոնը պնդում է, թե ինքն է որոշել հեռանալ։ «Ես երեկ երեկոյան առաջարկեցի հեռանալ պաշտոնից, եւ նախագահն ասաց․ «Արի այդ մասին վաղը խոսենք», - այսպես է իր հրաժարականը Twitter-ում մեկնաբանել Բոլթոնը։

Միաժամանակ, Թրամփը հայտարարել է, թե ինքն է երկուշաբթի երեկոյան Բոլթոնին խնդրել հեռանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ