News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի բացառել ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Հասան Ռուհանիի հանդիպումը սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ կուլիսներում։ «Նա պատրաստ է հանդիպել առանց նախապայմանների»,- ասել է Պոմպեոն, տեղեկացնում է Reuters-ը։

Թրամփը բազմիցս ասել է, որ բաց է առանց նախապայմանների իրանցիների հետ հանդիպելու համար։ Թրամփի եւ Ռուհանիի հնարավոր հանդիպման մասին օգոստոսին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում։ Սակայն Ռուհանին հրաժարվել էր հանդիպել Թրամփի հետ, քանի դեռ իր երկրի դեմ պատժամիջոցները չեն հանվել։

Washington Examiner-ի վերլուծաբան Թոմ Ռոգանը համարում է, որ Պոմպեոյի հայտարարությունը բավական խոսուն է։

Ըստ նրա, Պոմպեոն դեմ է հանդես գալիս Իրանի հետ Թրամփի հաշտվողական դիրքորոշմանը, եւ եթե նման հանդիպումը հնարավոր չլիներ, նա կհերքեր, մինչդեռ հակառակն է արել։

 Այդ իսկ պատճառով ես ենթադրում եմ, որ Ռուհանին եւ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կհանդիպեն Նյու Յորքում, ասել է լրագրողը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ