News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրենց 57-ամյա հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից մեկի փաստաբանը հրապարակել է Միխայիլ Խաչատրյանի անձնական նամակագրությունը դստեր՝ Անգելինայի հետ։ Բոլոր հաղորդագրությունները վերցված են տուժողի հեռախոսից, որը իրավապահները սպանության օրը հայտնաբերել են նրա մարմնի կողքին։ Նամակագրության մեջ տղամարդն անպարկեշտ ձեւով սպառնում է իր երեխաներին սպանությամբ եւ սեռական բռնությամբ, հայտնում է Gazeta-ն։

Տեքստային եւ ձայնային հաղորդագրությունների բովանդակությունը հրապարակել է միջնեկ քրոջ փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։

 «Կեղծարարության մասին խոսք չկա, ողջ նամակագրությունը վերցված է գործից։ Տվյալ հաղորդագրությունները եղել են Խաչատրյանի հեռախոսի մեջ, որը մահվան պահին նրա սենյակում էր»,- հայտարարել է կրտսեր քրոջ փաստաբան Յարոսլավ Պակուլինը։

Այդ նամակագրության մեջ տղամարդը հանդիմանում է դուստրերին անհանազանդության համար, այդ պահին նա վերադառնում է տուն եւ երեխաներին հայտարարում է, որ ավելի լավ է նրանք մինչեւ իր գալը լքեն բնակարանը։ Հակառակ դեպքում Խաչատրյանը սպառնում է հրապարակայնորեն նրանց հետ խմբակային ինտիմ կապի մեջ մտնել։

Բացի այդ, տուժողը բազմիցս աղջիկներին անառակ է անվանում։ «Դուք եղել եք անառակներ, անառակ էլ կսատկեք»,- ասվում է հոր հաղորդագրության մեջ։

Նույն նամակագրությունում տղամարդը հիշատակում է, որ դուստրը ցանկանում է ստանալ ինչ-որ «տեսագրություն», Խաչատրյանը սպառնում է, որ այն ցույց կտա բոլորին, թե ինչ է «նա այնտեղ անում»։ «Ամեն ինչի համար ծեծելու եմ, սպանելու եմ»,- ասվում է 2018թ․ ապրիլի sms-ում։

Օգոստոսի 21-ին ՌԴ Քննչական կոմիտեն հաստատեց դուստրերի հանդեպ Միխայիլ Խաչատրյանի երկար տարիների կտտանքների եւ ոտնձգությունների մասին տեղեկատվությունը։ «Հաստատվեցին սարսափազդու փաստեր աղջիկների ցուցմունքներից։ Նրանց հոգեկան եւ ֆիզիկական առողջությանը երկար ժամանակ վնաս է հասցվել, իսկ նրանց կյանքը վտանգի է ենթարկվել»,- զրուցելով ՌԻԱ Նովոստիի հետ՝ նշում է փաստաբան Ալեքսեյ Պարշինը։

Միաժամանակ, Քննչական կոմիտեն քրեկան գործ չի հարուցել Խաչատրյան-ավագի դեմ։ Մասնագետի խոսքերով, այդ հանգամանքը չի արդարացնում տուժողին, քանի որ մերժման վճռի մեջ թվարկված են տղամարդու բոլոր հանցանքները, որոնք բացահայտվել են հետաքննության ընթացքում։

Չնայած Քննչական կոմիտեն հաստատում է հոր կողմից բռնության մասին քույրերի ցուցմունքները, հուլիսի 23-ին Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ հոկտեմբերի 28-ը երկարաձգեց որոշակի գործողությունների սահմանափակումով նրանց խափանման միջոցը։ 2019թ․ հունիսին քույրերին մեղադրանք էր ներկայացվել ՔՕ 105 հոդվածով՝ «Նախնական պայմանավորվածությամբ մարդկանց խմբի կողմից սպանություն գործելու մասին»։

Ինչպես հայտնել է Gazeta-ին, փաստաբան Յարոսլավ Բակունինը, աղջիկների հանդեպ դատական գործընթացը կարող է սկսվել նոյեմբերի կեսին։

Եթե դատարանը աղջիկներին սպանության մեջ մեղավոր ճանաչի, ձերբակալությունը սպառնում է երկու մեծերին։ Հոգեբանական փորձաքննությունը պարզել է, որ հանցանքը կատարելիս կրտսեր քույրը անմեղսունակ է եղել։ Դրա հետ կապված՝ դատարանը կարող է նրան հարկադիր բուժման ուղարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ