News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Ռուբեն Հայրապետյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախին պաշտոնակատար Ռ. Հայրապետյանը, չարաշահելով պաշտոնական լիազորությունները և խախտելով աշխատանքային օրենսգրքի ու բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադարության պահանջները՝ բուհի իր մտերմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր, ինչի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ:

Աղբյուրի տեղեկություններով՝ նմանատիպ օպերատիվ տվյալներ ստացվել են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Վնասի չափը պարզվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ