News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 30-ին դատարանի շենքում տեղի ուեցած ինքնասպանության փորձի փաստով:

Աղբյուրի տեղեկություններով՝ դատարանի շենքում Աբովյան քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 43-ամյա Ինգա Հ.-ն, որ դատապարտվել է ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, դատական նիստի ժամանակ ինքնասպասնություն գործելու նպատակով կուլ է տվել ածելիի շեղբեր:

Դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության Աբովյան քրեակատարողական (կանանց գաղութ) հիմնարկում:

Տպել
Ամենաշատ