News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 20
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Ամուլսարի հանքի շահագործման թեման իշխանության ներսում լուրջ խառնաշփոթ է ստեղծել՝ նաեւ թիմի մեջ ձեւավորելով բավականին բեւեռացված մթնոլորտ: Սա տեսանելի է նաեւ, այսպես ասած, անզեն աչքով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին տասնօրյակում տեղի ունեցած փակ քննարկումները, որոնց հիմնական թեման եղել է հանքի շահագործման հարցը, հատկապես պատգամավորական շրջանակներում բավականին լուրջ հակասություններ են առաջացրել:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հատկապես թեժ է անցել վերջին քննարկումը, որտեղ պատգամավորներին բացահայտ ասվել է՝ «ուզեք, թե չուզեք, Ամուլսարը շահագործվելու է, նայեք՝ ոնց եք թեմայի հետ համակերպվում, իսկ մնացածը ձեր որոշելիքն է»: Ավելին, նրանց ակնարկվել է, որ պարզապես չեն հասկանում, որ «թեմայի հետ կապված դրսից նեղում են, չենք կարողանում դեմն առնել»: 

Ըստ տեղեկությունների, ներկայումս իշխանությունները Ամուլսարի հարցում բավական վճռական են տրամադրված եւ, ըստ ամենայնի, կփորձեն գոնե նախնական լուծումներ գտնել մինչեւ վարչապետի ԱՄՆ մեկնելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արտակ Դավթյանի ցուցմունքը
Ի դեպ, առաջին դատական նիստին ներկա չէր հենց գործով մեղադրյալ ԳՇ պետ Արտակ Դավթյանը...
«Հրապարակ». Ով կփոխարինի Լեւոն Յոլյանին. Երկու անուն է շրջանառվում
Յոլյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ անձնական պատճառներով է դիմում գրել։ Իշխանական շրջանակներից էլ ասում էին...
«Փաստ». Դասախոսները «նալյոտի» տակ են
Մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի դեկաններ հայտարարել են, որ նման պահանջն անհեթեթություն է, դասախոսներն ազատ մարդիկ են, մտավորականներ …
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ու իր ստրուկները
Նրանք նման հայտարարություններին որեւէ կերպ չեն արձագանքում…
«Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը նոր գործընթաց է սկսում
Օրինակ՝ շաբաթ, կիրակի օրերին ՀՀ տարբեր բնակավայրերում բնակչության, մեր աջակիցների, մտահոգ մարդկանց հետ հանդիպում, քննարկում, կարծիքներ ենք հավաքագրում…
«Ժողովուրդ». Միանձնյա որոշողը. Փաշինյանը մոռացավ իր խոստումը
Օրինակ՝ անցնող տարի վարչապետը շարունակեց պնդումների շարքը, թե նախորդ իշխանությունները «Վարչատարածքային բաժանման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ