News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Այսօր առավոտյան Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Երկրի վարչապետ Սինձո Աբեն իր կաբինետի անդամների հրաժարականի մասին հայտարարություն է ընդունել: Պատճառը Աբեի ծրագրած կառավարության կազմի փոփոխությունն է հուլիսին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո եւ հոկտեմբերին նախատեսվող սպառողական հարկը մինչեւ 10 տոկոս բարձրացնելուց առաջ:

Եթե անցյալ տարվա հոկտեմբերին կառավարությունում վերադասավորումների ընթացքում նախարարներից շատերը պահպանեցին իրենց պաշտոնները, ապա հիմա նախկին պաշտոնին կմնան միայն կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան եւ ֆինանսների նախարար Տարո Ասոն:

Երկու նախարար կփոխվեն, ինչպես Ճապոնիայում է ընդունված ասել, «հորիզոնական կարգով»՝ ԱԳ նախարար Տարո Կոնոն կդառնա էկոնոմիկայի նախարար, իսկ ԱԳՆ-ն կղեկավարի տնտեսության վերականգնման գործերով ներկայիս նախարար  Տոսիմիցու Մոտեգին: Եվս 2 մարդ, որոնք նախկին կաբինետներում նախարարական պաշտոններ են զբաղեցրել, կրկին կվերադառնան կառավարություն, իսկ մնացյալ 13-ը առաջին անգամ կմտնեն կառավարության կազմ:

Սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին կհայտարարվի կառավարության նոր կազմը: Այնուհետեւ այսօր երեկոյան նոր կառավարությունը կմասնակցի երկրի կայսեր կողմից հաստատվելու արարողությանը, որից հետո կհամարվի պաշտոնապես ձեւավորված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել