News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 17
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 06:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 37 շենքում գտնվող «Բուլվար Հոթել» հյուրանոցում ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հյուրանոցի նկուղային հարկում՝ լվացքատան (8 քմ) մոտ 3 քմ տարածքում, այրվել է գույքը (լվացքի մեքենա, չորանոց, սրբիչներ և այլն):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:13-ին, մարվել՝ 07:21-ին:

Հյուրանոցի 19 սենյակներից տարհանվել են 38 հյուր և 8 աշխատակից. տուժածներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդին կալանավորվեց (ֆոտո)
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ համայնքի նախկին ղեկավարի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ…
Երեւանյան ավտոտնակում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Հունվարի 16-ին, ժամը 22։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Թուրքիայում մահացած են գտել ՄԱԿ-ի համակարգող անդամին
Թերթի տեղեկություններով՝ երեք մարդ Գազիանթեփից եկել են Կայսերի՝ դահուկ քշելու եւ Հիսարջիկ Կապի հովտում հայտնվել են ձնահյուսի տակ․․․
Ադրբեջանցի զինծառայողը մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում․․
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 20-22 տարեկան տղայի դի
Փաստի առթիվ քննիչի նյութեր են նախապատրաստվում…
Ձեռքս այրվել էր, ամբողջ սեղանն արյուն էր. վթարից հրդեհված շենքի բնակիչները մանրամասներ են պատմում
Վերանորոգման խնդիր է առաջացել, ամբողջ պատերը հիմա մրի մեջ են, բայց ոչ մեկ չի զբաղվում դեռ էդ հարցով...
Ամենաշատ