News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 11-ին Երեւանում ընթանում է ՀՀ Ազգային ժողովի նիստը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Նիստի ընթացքում խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրինագծերի։ Դրանց թվում են.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2002թ. հոկտեմբերի 7-ի Կանոնադրությունում փոփոխություններ մտցնելու մասին Երկրորդ արձանագրության վավերացումը (կողմ՝ 105, միաձայն);

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2002թ. հոկտեմբերի 7-ի Կանոնադրությունում փոփոխություններ մտցնելու մասին Երրորդ արձանագրության վավերացումը (կողմ՝ 107, միաձայն);

Հավաքական անվտանգության 1992թ. մայիսի 15-ի պայմանագրում  փոփոխություններ մտցնելու մասին Երկրորդ արձանագրության վավերացումը (կողմ՝ 111, միաձայն);

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2002թ. հոկտեմբերի 7-ի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ մտցնելու մասին» Երկրորդ արձանագրության վավերացումը (կողմ՝ 112, դեմ՝ 1);

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագիծը (կողմ՝ 113, միաձայն);

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 115, միաձայն);

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 94, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 1);

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 116, միաձայն)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ