News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

2019 թվականի սեպտեմբերի 10-ին Փորձաքննությունների ազգային բյուրո է այցելել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, իրավապահ համագործակցության ԹՊԻՀ ծրագրի ղեկավար, առաջին քարտուղար Մայքլ Շուլմանի և այլ աշխատակիցների ուղեկցությամբ:

Այցի ընթացքում դեսպանին ներկայացվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին կնքված միջկառավարական համաձայնագրի հիման վրա ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում դատափորձագիտական ոլորտի զարգացմանն ուղղված բաղադրիչի հաջող իրագործման արդյունքները, կազմակերպության անցած ուղին և ձեռքբերումները, հիմնական գործառույթները, գործունեության ուղղությունները, ներկայիս կառուցվածքը և այլ մանրամասներ: Այնուհետև դեսպանը շրջել է կազմակերպության փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաներով, որի ընթացքում ներկայացվել են ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում կազմակերպությանը նվիրաբերված մի շարք արժեքավոր սարք-սարքավորումների կիրառմամբ դատափորձագիտական բնագավառի, այդ թվում թմրամիջոցների հայտնաբերմանն ուղղված հետազոտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների փորձագիտական հետազոտական հնարավորությունները։  Հյուրերը ծանոթացել են նաև Բյուրոյի ժամանակակից հետազոտական սարք-սարքավորումային և ապարատածրագրային բազային:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև միջազգային չափանիշներին դատափորձագիտական գործընթացների համապատասխանեցմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները, առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության կատարելագործման՝ դատափորձագիտական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման կարևորությունը, որի իրականացմանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության նախաձեռնությամբ ներգրավված է նաև Փորձաքննությունների ազգային բյուրոն:

Դեսպանի հետ հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Հանդիպման ավարտին կազմակերպության տնօրեն Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ հրավերն ընդունելու և կազմակերպության ողջ անձնակազմին իր այցելության բարձր պատվին արժանացնելու համար, հատուկ ընդգծելով, որ անչափ բարձր է գնահատվում ԱՄՆ կառավարության, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության և ԹՊԻՀ ծրագրի դերն ու նշանակությունը մեր երկրում խոշորագույն առաջատար դատափորձագիտական կառույցի հիմնադրման գործում՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանությանը և հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացմանը, այդ թվում՝ անդրազգային կազմակերպված հանցավորության համարժեք հակազդմանը, քանի որ փորձագիտական ճանապարհով ապացույցների ձեռքբերումն ունի կարևոր նշանակություն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանն աջակցելու, օբյեկտիվ իրականության բացահայտման և արդարադատության իրականացման գործում:

Այցի արդյունքում երկուստեք կարևորվել է արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Սամանթա Փաուեր. Բրյուսելում ես վերահաստատեցի Հայաստանին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ասել է, որ ապրիլի 5-ին...
Մակունցն ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում քննարկել է Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը
Փորձագետների հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ»-ը…
Ամենաշատ