News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ներկայիս կառավարությունը, ԱԺ-ը, կառավարող ուժը լայն ու խորը բարեփոխումներ անելու հանձնառություն ու պարտավորություն ունեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այդպիսիք չանելը ճակատագրական հետեւանքներ կունենա առաջին հերթին իրենց համար, բայց նաեւ՝ որոնք հավասարապես կիսելու ենք բոլորս։ Նման բարեփոխումները հնարավոր է իրականացնել բարձր լեգիտիմության ու վստահության պայմաններում։

Վստահության ցածր մակարդակի դեպքում այդ ռեֆորմները տապալվելու մեծ շանսեր ունեն, մանավանդ, եթե հաշվի առնենք դրանք մշակելու եւ իրագործելու կառավարող ուժի վերջերս ցուցաբերած կարողությունները։

Իսկ ի՞նչ է անում կառավարող ուժը այդ վստահությունն ու կարեւորագույն ռեֆորմներ իրագործելու լեգիտիմությունը ստանալու կամ, նվազագույնը, եղածը չկորցնելու համար։ Ամուլսարի հարցի դեպքում նա քաղաքացիների հետ պայման կապելուց հետո, այդ պայմանների դեպքում իր ուզածին չհասնելով, փոխեց պայմանը։

Եվ հարց է առաջանում՝ ո՞ր մի ողջամիտ ուժը/մարդը կլոր սեղանի շուրջ բան կքննարկի, կպայմանավորվի, եթե գիտի, որ դրա շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը ավելի շուտ չի կատարվի, քան կկատարվի։ Դուրս գանք ներքին քաղաքականության սահմաններից։ Ո՞ր երկիրը, միավորումը կնստի լուրջ բան կքննարկի նման ուժի հետ, որն իր քաղաքացիներին ոտի վրա քցում է։

Ես իմ դեպքում, որպես մի քաղաքացի, կարող եմ ասել, որ կառավարող ուժի հետ 1,5 տարի առաջ կապող վստահության հաստ պարանից մնացել է կոճի մի բարակ թել։

Ամուլսարի հարցը միայն հանք դառնալու կամ սար մնալու հարց չի արդեն։ Ամուլսարի հարցը նոր քաղաքական համակարգ ունենալու կամ չունենալու, կուսակցությունների մասին լավ օրենք ունենալու կամ չունենալու, ընտրական լավ օրենսգիրք ունենալու կամ չունենալու հարց է։ Չե՞ք հավատում, ընկերներ, փորձե՛ք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ