News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 07
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ու Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից նախաձեռնած «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի ներկայացմանը։

Շնորհավորելով մեկնարկի կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ ծրագրի հաջող իրականացումը կնպաստի մի շարք մարտահրավերների հաղթահարմանը, որոնք առկա են Հայաստանի աշխատաշուկայում:

Փոխվարչապետն ասաց, որ գրեթե բոլոր պետությունները բախվում են գործազրկության խնդրի հետ եւ ավելի ու ավելի դժվար է դառնում այն ավանդական մոտեցումներով կառավարելը, ինչի հիմնական պատճառը աշխարհում արագ տեղի ունեցող փոփոխություններ են:

Ուսուցչի, հանրային ծառայողի, ինժեների աշխատանքին ներկայացվող պահանջներն այսօր զգալիորեն տարբերվում են տասը տարի առաջ առկա պահանջներից: Չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը զուգընթաց առաջանում են նոր մասնագիտություններ, ու վերանում հները: Այսպիսով՝ զբաղվածության դաշտում փոփոխությունները ստիպում են փնտրել նոր ու ստեղծագործ լուծումներ: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը որդեգրել է հենց այս մոտեցումը եւ լիովին համահունչ է կառավարության «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության նպատակներին, որոնք իրենց առանցքում դնում են աշխատանքի ոլորտում փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակումը: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրում փոխվարչապետը հատկապես կարեւորեց արհեստական բանականության միջոցով աշխատաշուկայի միտումների եւ ապագայի մասնագիտությունների պահանջարկի ուսումնասիրությունը, ինչը կարող է կրթության ոլորտի նոր քաղաքականության մշակման հիմք դառնալ:

Փոխվարչապետը անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որ «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի բաղադրիչ է փափուկ հմտությունների ձեւավորմանը նպաստելը: Նա ընդգծեց, որ փափուկ հմտությունները ժամանակակից աշխատաշուկայում մեծ դեր ունեն, սակայն դրանք լիարժեքորեն չեն ձեւավորվում ֆորմալ կրթության գործընթացում: Մինչդեռ չափազանց կարեւոր է աշխատաշուկա մուտք գործողին սովորեցնել քննադատելու, ստեղծագործելու, թիմում աշխատելու եւ այլ փափուկ հմտություններ: Հարցը օրակարգային է նաեւ կառավարության համար եւ ընդգրկված է «Աշխատիր Հայաստան» ծրագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ